Ռուսաստանն ու Հայաստանն այսօր. Իրականություն և ընկալումներ
- Ինչպե՞ս է ազդում Ռուսաստանի գործոնը Հայաստանի ներքաղաքական և սոցիալական կյանքի վրա:
- Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Հայաստանի ընկալումները հասարակական, մեդիա հարթակներում:
- Ինչպե՞ս է Ռուսաստանի ներքաղաքական անցուդարձն ազդում ռուս-հայկական հարաբերությունների վրա, Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի և Արմևմուտքի միջև տեղի ունեցող գործընթացները:
- Ի՞նչ բովանդակություն ունի «հակառուսականություն» տերմինը հենց Ռուսաստանում և Հայաստանում:
- Արդյոք գոյություն ունի՞ փոխադարձ ընկալման միտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշինքի կոնտեքստում, և ինչու՞մ է այն կայանում, ի՞նչ պատճառով է առաջացել:
Այս և այլ հարցեր են քննարկվել «Ռուսաստանն ու Հայաստանն այսօր. Իրականություն և ընկալումներ» օնլայն կոնֆերանսի ընթացքում, որը անց է կացվել 2015թ. փետրվարի 23-25-ին մեր կայքում:
Կոնֆերանսին մասնակցել են տարբեր մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանից՝
Սերգեյ Մարկեդոնով - Քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (РГГУ) դոցենտ
Արկադի Դուբնով – Քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ
Սերգեյ Սարգսյան - «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պաշտոնաթող փոխգնդապետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Համակարգող – Լաուրա Բաղդասարյան - «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ