Ինտերնետային մամուլի ասուլիս Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյայի հետ
Մարտի 31-ին տեղի ունեցավ Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյայի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝ Մոլդովայի եվրաինտեգրման խնդիրները ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնելուց հետո, ԵՄ ինտեգրացիայի հետ կապված հանրային ընկալումները, հարաբերույունները Մոլդովայի և Ռուսաստանի միջև
«Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
Բոգդան Ցիրդյայի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ: