Ինտերնետային մամուլի ասուլիս Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտի հետ (Լեհաստան)
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտի հետ ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝ Ռուսաստան, Հարավային Կովկաս, Թուրքիա (ներառյալ քրդական հիմնահարցը և Թուրքիայում ծագած խնդիրները սիրիական կոնֆլիկտի պատճառով):
Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի հմար» ծրագրի շրջանակներում: «Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: