Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում․ «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անցկացրեց այս ուսումնասիրությունը, պարզելու համար, թե՝
• Կա՞ բազմակարծություն Հայաստանի մեդիադաշտի առավել շատ սպառվող երկու հատվածում՝ հեռուստատեսությունում եւ օնլայն ԶԼՄ-ներում։
• Ինչպե՞ս եւ ո՞ր հարցերում է այն դրսեւորվում։
• Արդյո՞ք ԶԼՄ հարթակ բերված «ուրիշի խոսքի» առատությունը վկայում է այդ լրատվամիջոցում բազմակարծության առկայության, եւ հակառակը, ավելի քիչ քանակի «ուրիշի խոսքն» ավտոմատ վեր է ածվում ԶԼՄ-ում բազմակարծության բացակայության ցուցիչի։
Այս հացերին պատասխանելու համար հետազոտել ենք Հայաստանի 5 հեռուստաընկերությունների (Հանրային ՀԸ, «5-րդ ալիք», «Կենտրոն» ՀԸ, «Երկիր Մեդիա» ՀԸ, «Ֆրինյուզ» ՀԸ) ու 5 օնլայն ԶԼՄ-ների (1in.am, Freenews.am , Hraparak.am, Factor.am, Civilnet.am) մեկ ամսվա (10.04-10.05, 2022թ.) նյութերը։
Զեկույցը՝ ստորև։