Ինտերնետային մամուլի ասուլիս Պաատա Զաքարեիշվիլու հետ
Տեղի ունեցավ Վրաստանի՝ քաղաքացիական հաշտեցման և հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլու ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝Վրաստանի ինտեգրացիոն վեկտորը, հայ-վրացական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, ռուս-վրացական հարաբերություների կարգավորման հեռանկարները:
Նախարար Պաատա Զաքարեիշվիլու մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հրատապ երկխոսություններ հայաստանյան լրատվամիջոցների համար» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ: