Ծրագրի նպատակը՝ սա աշխատանքի հերթական փուլն էր՝ ուղղված հայերի եւ ադրբեջանցիների միմյանց մասին գիտելիքների ընդլայնմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք օնլայն հարցազրույցներ ՆԱՏՕ-ի երկրներից և Ռուսաստանից փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հետ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողների համար միջազգային քաղաքականության և անվտանգության թեմաներով: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև օնլայն կոնֆերանս տարբեր երկրների փորձագետների հետ Հարավային Կովկասի ՆԱՏՕ-ի և այլ անվտանգության համակարգերի հետ համագործակցության թեմայով:
Ծրագրի նպատակը՝ հայերի և ադրբեջանցիների համար այլընտրանքային տեղեկատվության հարթակի ստեղծում:
Ծրագրի նպատակը՝ ստեղծել հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողների համար ՆԱՏՕ-ի մասին «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու հնարավորություն՝ տարբեր երկրներից փորձագետների հետ օնլայն հարցազրույցներ կազմակերպելու միջոցով:
Տևողություն՝ մարտ, 2007թ. - մարտ, 2010թ.
Ծրագրի նպատակը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուսաբանում, երկու երկրներում պատրաստված նյութերի միաժամանակյա տպագրություն հայկական եւ ադրբեջանական մամուլում:
Տևողություն՝ ապրիլ - հուլիս, 2008թ.
Ծրագրի նպատակը՝ հարցում եվրաինտեգրման և Հարավային Կովկասի անվտնգության թեմայով Հարավային կովկասի երկրների քաղաքական գործիչների և փորձագետների հետ:
Ծրագրի նպատակը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետների մասնակցությամբ օնլայն կոնֆերանսների կազմակերպում՝ հանրային հնչեղության, Հարավային Կովկասի տարածաշրջանում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի վերաբերյալ:
Տեւողություն` հունվար - ապրիլ, 2005թ.