«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անցկացրեց այս ուսումնասիրությունը, պարզելու համար, թե՝
• Կա՞ բազմակարծություն Հայաստանի մեդիադաշտի առավել շատ սպառվող երկու հատվածում՝ հեռուստատեսությունում եւ օնլայն ԶԼՄ-ներում։
• Ինչպե՞ս եւ ո՞ր հարցերում է այն դրսեւորվում։
• Արդյո՞ք ԶԼՄ հարթակ բերված «ուրիշի խոսքի» առատությունը վկայում է այդ լրատվամիջոցում բազմակարծության առկայության, եւ հակառակը, ավելի քիչ քանակի «ուրիշի խոսքն» ավտոմատ վեր է ածվում ԶԼՄ-ում բազմակարծության բացակայության ցուցիչի։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի սույն հետազոտությունն անցկացվել է մեր կենտրոնի «Նոր մեդիա միջավայր - նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի այս զեկույցում ներկայացված են տարբեր երկրներում մեդիայի ինքնակարգավորման այսօրվա առանձնահատկությունները։
Հետազոտությունն անցկացվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Նոր մեդիա միջավայր-նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։ Այն «Մեդիայի օրենսդրական եւ ինքնակարգավորման միջազգային փորձը» թեմայով ուսումնասիրության մի մասն է։
· Ինչի՞ եւ ո՞ւմ մասին են Հայաստանի օնլայն ԶԼՄ-ներում արտատպվող/կիրառվող սոցցանցային գրառումները։
· Որո՞նք են մեդիա հարթակներում սոցցանցային նյութերը հրապարակելու առանձնահատկությունները։
· Արդյո՞ք արտատպված սոցցանցային նյութերը նպաստում են լրատվամիջոցներում թեմաների, տեղակատվական աղբյուրների բազմազանեցմանը։
· Ո՞ր սոցցանցերն են աղբյուր ծառայում Հայաստանի, Արցախի եւ այլ երկրների իրադարձությունները/զարգացումները սոցցանցային գրառումների միջոցով ներկայացնելու ընթացքում։
«Տեսալսողական մեդիայի նույնականացում ու թափանցիկություն օնլայն տիրույթում – 2021» զեկույցը «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը 2021-ին» հետազոտության մասն է, որն իրականացվել է «Նոր մեդիա միջավայր-նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։
Առաջին անգամ հետազոտեցինք օնլայն տիրույթում հեռուստառադիոընկերությունների թափանցիկության մակարդակը։
«Օնլայն մեդիայի նույնականացում ու թափանցիկություն - 2021» զեկույցը «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը 2021-ին» հետազոտության մասն է, որն իրականացվել է «Նոր մեդիա միջավայր-նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։
Ուսումնասիրել ենք 89 հայաստանյան օնլայն ԶԼՄ և պարզել, թե
ինչպես են ներկայանում, նույնականացման ինչ տվյալներ են հանրայնացնում, թափանցիկության ինչ աստիճանով է հանդես գալիս օնլայն մեդիան 2021 թ.։