ՀՀ մեդիայի կազմակերպած հարցազրույցների ու քննարկումների թեմաները 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05,2022թ․)

Ի՞նչ թեմաներ են քննարկվել հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների եւ 5 հեռուստաընկերությունների կազմակերպած հարցազրույցների/քննարկումների ժամանակ մեր՝ «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ» ուսումնասիրության 1 ամսվա ընթացքում (10.04-10.05, 2022):

Առաջին առանձնահատկությունն այն է, որ հետազոտության մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների ու իրադարձությունների բերումով մեդիայի ուշադրության առանցքում եղել են գլխավորապես Ղարաբաղյան հակամարտության/անվտանգության/բանակի եւ ապրիլ-մայիսին ընդդիմության կազմակերպած փողոցային բողոքի ակցիաների թեման  (կամ ՀՀ ներքաղաքական խնդիրների սրացման, կամ՝ դարձյալ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում)։

Այլ երկրներում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին (օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմին, Ֆրանսիայում նախագահական ընտրություններին, ուրիշ նշանակալի գործընթացներին ու անցուդարձերին) մեդիան անդրադարձել է գերազանցապես օրվա լրատվության, այլ ոչ թե առանձին հարցազրույց-քննարկումների միջոցով։

Առանձին մի քանի լրատվամիջոցներում այլ երկրների մասին նրանց իսկ ներկայացուցիչների հետ առանձին հարցազրույցներն իրենց քիչ քանակով միեւնույն է չեն փոխում այս ընդհանուր պատկերը։

 

Ամփոփ տես ստորեւ։

 

 

 

 

F

© 2001-2024
"Region" Research Center

    +37410 563363
    [email protected]
    1/3 Buzand Str, 8 Floor, Yerevan, Armenia

The new version of the website was created with the support of the European Endowment for Democracy (EED).