Ռուսաստանի «Եվրասիական միությունը». ֆոբիաներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար
«Ռուսաստանի «Եվրասիական միությունը». ֆոբիաներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» ինտերնետային կոնֆերանսն անց է կացվել 2013թ. մարտի 6-8, 2013թ. «Հանրային երկխոսություններ» կայքում ( www.publicdialogues.info):
Կոնֆերանսը կազմակերպվել է «Մյուս կողմի» մասին գիտելիքների ընդլայնում ու հայերի և ադրբեջանցիների միջև փոխըմբռնման ամրապնդում «առաջին ձեռքից» տեղեկատվության օգնությամբ» ծրագրի շրջանակներում: Խաղաղության և Ժողովրդավարության Ինստիտուտի(Ադրբեջան) և «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս համատեղ ծրագիրը ֆինանսավորվել է Բրիտանիայի կառավարության կողմից:
«Հանրային երկխոսությունների» կայքը ( www.publicdialogues.info) նույնպես ստեղծվել է Բրիտանիայի կառավարության աջակցությամբ 2012թ. սեպտեմբերին:
Մասնակիցների մասին
Աննա Շելեստ (Ուկրաինա)- Ուկրաինայի նախագահին կից գործող Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող,
Գեորգի Թարխան-Մուրավի (Վրաստան) - Հանրային քաղաքականության ինստիտուտի համատնօրեն,
Սերգեյ Սարգսյան (Հայաստան) - «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,
Արիֆ Յունուս (Ադրբեջան)- Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի տնօրեն,
Հիքմեթ Հաջի- զադե (Ադրբեջան) - քաղաքագետ, նախկինում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան,
Լաուրա Բաղդասարյան - «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն:
Կոնֆերանսի տեքստը՝ ԱՅՍՏԵՂ: