Ինտերնետային մամուլի ասուլիս Գորդոն Հաանի հետ (ԱՄՆ)
Մարտի 26-ին տեղի ունեցավ ամերիկացի վերլուծաբան, մի շարք համալսարանների դասախոս Գորդոն Հաանի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝ Եվրոպական եւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները եւ անվտանգության խնդիրները մեր տարածաշրջանի երկրների համար, Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը՝ ինտեգրացիոն գործընթացները առաջ մղելու հարցում, իսլամական ծայրահեղության խնդիրները ետխորհրդային երկրների եւ Ռուսաստանի տարածքներում։
«Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
Գորդոն Հաանի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:
http://regioncenter.info/Internet-press-conference-with-Gordon-Hahn-rus-...