Ինտերնետային մամուլի ասուլիս թուրքական Կադիր Խազ համալսարանին կից գործող Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դիմիտրիոս Տրիանտաֆիլլուի հետ
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ թուրքական Կադիր Խազ համալսարանին կից գործող Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դիմիտրիոս Տրիանտաֆիլլուի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝
Ասուլիսի թեմաներն էին՝
ա/ Թուրքիայում ներքաղաքական վերադասավորումներ, հայկական ուղղությամբ խնդիրների հնարավոր փոփոխությունները,
բ/ Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը Թուրքիայի անվտանգության վրա:
Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի հմար» ծրագրի շրջանակներում: «Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: