Մամուլի ասուլիս՝ ուղիղ միացմամբ Վլադիմիր Եվսեևի հետ
Փետրվարի 13-ին ժամը 14:00-ին տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ, հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝ Ռուս-հայկական ռազմական համագործակցությունը, Ղարաբաղյան հակամարտության ներկա զարգացումներն ու Ուկրաինայում զարգացող ռազմական իրադարձությունները։
Վլադիմիր Եվսեևի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:
http://regioncenter.info/Online-Press-Conference-with-Vladimir-Evseev-ru...