Ինչպես հեռուստաընկերությունների պարագայում է, օնլայն ԶԼՄ-ների մի հատվածում քաղաքական նախապատվությունները դրսեւորվում են ոչ միայն հարցազրույցի ժանրի նյութերում (երբ այս կամ այն խնդիրը մեկնաբանելու համար տաղավար են հրավիրվում կոնկրետ ուժերի ներկայացուցիչներ ու համահունչ կարծիքներ ունեցող մասնագետներ, այլ խմբերի ներկայացուցիչներ), այլեւ օրվա իրադարձությունների մասին ռեպորտաժներում (երբ միեւնույն միջոցառման, միջադեպի, իրադարձության մասին նյութում իշխանամետ մեդիան հղում է անում/մեջբերում է իշխանական ներկայացուցիչների խոսքը, իսկ ընդդիմադի
Այս հարցի առաջին եւ միանշանակ պատասխանն այն է, որ մեդիայի մի հատվածի քաղաքական տրոհվածությունը դրսեւորվում է նախեւառաջ հարցազրույց/քննարկումների ժանրի նյութերում, այդպիսով ի ցույց դնելով հենց այդ ուժի հենց այդ կարծիքներն ունեցող մասնագետների ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչների դիրքորոշումներն իրենց հարթակների միջոցով լսարաններին ներկայացնելու ձեռագիրը։ Չնայած, որ ռեպորտաժային նյութերում «ուրիշի խոսքի» շրջանառումը հիմնականում պայմանավորված է օրվա իրադարձություններով, քաղաքական վառ արտահայտված նախապատվություններով ԶԼՄ-ներում նաե
Ի՞նչ թեմաներ են քննարկվել հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների եւ 5 հեռուստաընկերությունների կազմակերպած հարցազրույցների/քննարկումների ժամանակ մեր՝ «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ» ուսումնասիրության 1 ամսվա ընթացքում (10.04-10.05, 2022):
«Ի՞նչն է տարբերում որակյալ մեդիան սոցցանցերի դարաշրջանում»։
Այս հարցն ուղղել էինք 100 տարբեր ԶԼՄ-ների ղեկավարներին (2021 դեկտեմբեր - 2022 հունվար, մեդիա ղեկավարների շրջանում անցկացրած մեր կենտրոնի հարցումների ժամանակ) հասկանալու համար, թե փոխվե՞լ են, արդյոք, ներկայումս որակյալ մեդիայի չափորոշիչները, տեղեկատվական աղբյուրների բազմազանության, տեղեկատվական ահռելի հոսքերի, տեղեկատվության շրջանառման ներկայիս արագության պայմաններում։
Հայաստանի 100 տարբեր ԶԼՄ ղեկավարների շրջանում անցկացված հարցման ընթացքում (2021 դեկտեմբեր - 2022 հունվար) խնդրել էինք նշել իրենց լրատվամիջոցի և առհասարակ հայաստանյան մեդիադաշտի ներկայիս խնդիրները։ Ի պատասխան, իհարկե, տեղ-տեղ տարբեր ձևակերպումներով, մեդիա ղեկավարները նշել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը կապված է վերջին տարիների զարգացումների հետ։
Ստորեւ այդ խնդիրներն են, դասդասված ըստ հիշատակումների քանակի, ուղղվածության ու ըստ դրանք մատնանշած ԶԼՄ-ների։
Ինչպե՞ս են ներկայանում, նույնականացման ի՞նչ տվյալներ են հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով են հանդես գալիս հեռուստառադիոընկերություններն այն լսարանների առջեւ, որոնք սպառում են նրանց արտադրանքը օնլայն հարթակների (պաշտոնական կայքերի եւ սոցցանցային էջերի) միջոցով։
Ինչպե՞ս է ներկայանում, նույնականացման ի՞նչ տվյալներ է հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով է հանդես գալիս օնլայն մեդիան իր պաշտոնական կայքերում եւ սոցցանցային էջերում։
Ստորեւ ներկայացնում ենք 88 օնլայն ԶԼՄ-ների «նույնականացման վկայականները» եւ թափանցիկության վարկանիշը։ Դրանք կազմել/հաշվարկել ենք ըստ 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբերին արձանագրած ցուցանիշների։