Հայաստան-Ադրբեջան 2005-2008թթ. կարծիքներ գլխավորի մասին
Երևան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն, 2008 - 190 էջ
Որքա՞ն կարևոր է Ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ և ադրբեջանական հասարակությունների համար, ինչպե՞ս են այժմ այն ընկալում հակամարտող հասարակությունների տարբեր խմբերի ներկայացուցիչները՝ գրողներն ու ռեժիսորները, հոգևորականներն ու հոգեբանները, փախստականներն ու երիտասարդությունը: Ինպե՞ս են անդրադառնում տարածաշրջանի սահմաններից դուրս զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները կողմերի դիրքորոշումների վրա, և ի՞նչ ներգործություն ունեն այլ ազգամիջյան հակամարտությունների հետ կապված իրավիճակները Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա: Որքանո՞վ են նման հայ և ադրբեջանական իրականությունները միջազգային կազմակերպությունների տեսանկյունից, և հակառակը, ի՞նչ վերաբերմունք կա Հայաստանում և Ադրբեջանում եվրոպական կառույցների, միջնորդական առաքելությունների նկատմամբ:
2005-2008թթ. ընթացքում հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների այս երեք կարևոր հատույթներն են դիտարկվում սույն գրքում ներկայացված հարցազրույցներում ու վերլուծական հոդվածներում: Գիրքն առանձնանում է ընթերցողների հնարավորությամբ՝ համեմատելու հայ և ադրբեջանցի փորձագետների կարծիքներն ու մոտեցումները, հակառակ կողմում դրանց ընկալումները, նաև՝ դիտարկելու դրանց դինամիկան վերջին երեք տարիների ընթացքում:
Գիրքը լույս է տեսել «Ստերեոտիպերի հաղթահարում և ընդհանուր տեղեկատվական միջավայրի ձևավորում» ծրագրի շրջանակներում, որը «Հաշտեցման ռեսուրսներ» միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացնում էին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն (Հայաստան) ու Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան): Գրքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել «Հաշտեցման ռեսուրսների» դիրքորոշման հետ:
Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով:
Գիրքը կազմեց՝ Լաուրա Բաղդասարյանը
Խմբագրությունը՝ Անահիտ Խեչոյանի, Հրաչ Բայադյանի
Սրբագրությունը՝ Անժելա Չոբանյանի
Ձևավորումը՝ Նարա Մենդելյանի