Մեր անվտանգությունը և եվրոինտեգրումը

Երևան, «Ռեգիոն» հետազոտական  կենտրոն, 2007 – 288 էջ

Հարավային Կովկասի երկրների անվտանգություն և եվրոինտեգրում: Դրանցից ո՞րն է պատճառ, ո՞րը՝ հետևանք: Ի՞նչ ինդեքսներով են որոշում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական գործիչներն ու փորձագետներն իրենց երկրների անվտանգության մակարդակը, ինչպե՞ս կարող են փոխվել այդ ինդեքսները եվրոինտեգրման ընթացքում: ՀԿ երկրների անվտանգության համակարգերի ձևավորման մեջ կա՞, արդյոք, ռեգիոնալիզմ: Կարո՞ղ է, արդյոք, եվրոպական արժեքների արմատավորումը դառնալ նրանց անվտանգության ամրապնդման հիմք: Ընթերցողները, որոնք հետաքրքրված են այս հարցերի մասին ՀԿ երկրներում այսօր գոյություն ունեցով կարծիքներով, կարող են իրենց համար հետաքրքիր շատ բան գտնել նյութերի այս հավաքածուում: Բոլոր նյութերն էքսկլյուզիվ են:

Գիրքը պատրաստել է «Եվրոինտեգրման երեք փորձ. Հարավային Կովկասի երկրների անվտանգություն և եվրոինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, Հաաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության աջակցությամբ: Գրքում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության կարծիքների հետ: 

Գիրքը լույս է տեսել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Նախաբանը՝ Լ. Բաղդասարյանի
Խմբագիրներ և թարգմանիչներ՝ Քրիստինե Սողիկյան, Հրաչ Բայադյան
Ձևավորումը՝ Սաթենիկ Ֆարամազյանի

Քաղաքական գործիչների հարցազրույցներն անց են կացրել

Հայաստանում՝ Ռաֆայել Թեյմուրազյանը
Ադրբեջանում՝ Շահին Ռզաևը
Վրաստանում՝ Նինա Արգուտինսկայան

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։