«Կովկասի լրագրողների ցանց». Հարավային Կովկասում ընդհանուր տեղեկատվական միջավայր
Ծրագրի նպատակը՝ Հարավային Կովկասի լրագրողների համար ընդհանուր տեղեկատվական միջավայրի հետագա զարգացում ինտերնետում, տարածաշրջանի ԶԼՄ- ների համագործակցության, նրանց ավելի ակտիվ շփումների խթանում, տեղեկատվության փոխանակման աշխուժացում, միջնորդություն Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ներին անհրաժեշտ նյութերի կամ տեղեկատվության տրամադրման համար:
Տևողություն՝ հոկտեմբեր, 2004թ. - նոյեմբեր, 2005թ.
Գործընկերներ՝ Ադրբեջանի լրագրողների պաշտպանության «ՌՈՒՀ» կոմիտե, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասյան Ինստիտուտ (Վրաստան):
Աջակցություն՝ Հարավային Կովկասում Եվրասիա հիմնադրամի Համագործակցության ծրագիր (SCCP):