ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱՆ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ - 2022
Հարցումներ
2021թ. դեկտեմբեր - 2022թ. հունվարի ընթացքում հարցում անցկացրեցինք հայաստանյան 100 տարբեր ԶԼՄ-ների ղեկավարների շրջանում։ Մեր հարցերին պատասխանել են 74 օնլայն ԶԼՄ-ների եւ 26 հեռուստա- եւ ռադիոընկերությունների, այդ թվում՝ 11 մարզային հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրներ, փոխխմբագիրներ, տնօրեններ, հիմնադիրներ, ԶԼՄ-ների լրատվական ծառայությունների ղեկավարներ։
Վերը նշված տեսանկյուններից մեդիալանդշաֆտի այս ներկայացուցչական կազմով փորձել ենք պարզել, թե՝
- • Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր գործող ԶԼՄ-ները, եւ ինչի՞ հետ են դրանք գլխավորապես կապված։
- • Ի՞նչ չափորոշիչներ են մեդիա ղեկավարները սահմանում որակյալ մեդիան տեղեկատվական բազմազան հարթակներից տարբերելու համար։
- • Ինչպե՞ս են ազդում սոցցանցերը մեդիայի վրա, ինչո՞վ է պայմանավորված միաժամանակ մի շարք սոցցանցերից օգտվելու տարածված պրակտիկան։
- • Ի՞նչ է սոցցանցային զսպվածությունը, պե՞տք է, հնարավո՞ր է, արդյոք, դրան հասնել։
Հարցման արդյունքները՝ ստորև: