Ինտերնետային մամուլի ասուլիս Ստրատեգիական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի հետ
Հունիսի 19-ին տեղի ունեցավ Ստրատեգիական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ասուլիսի թեմաներն էին՝ Վրաստանի արտաքին քաղաքականություն, Եվրոպական ինտեգրացիա և միջազգային քաղաքականություն:
Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի հմար» ծրագրի շրջանակներում: «Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: